Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

Առանց կրծքավանդակը հատելու և սրտի արհեստական կանգի. հիվանդին աորտալ նոր փական է տեղադրվում՝ առանց որևէ կտրվածքի՝ ներանոթային եղանակով: «Էրեբունի» ԲԿ-ում նորագույն այս միջամտությունը կատարվում է արդեն 4-րդ անգամ: Աորտալ նոր փականի իմպլանտացիայի կարիք ունեն բոլոր այն հիվանդները, որոնց ախտորոշվում է աորտալ փականի ստենոզ՝ կրիտիկական նեղացում: Սակայն որոշ դեպքերում բաց վիրահատությունը համարվում է անհնար կամ ռիսկային՝ կապված հիվանդի տարիքի կամ ուղեկցող հիվանդությունների պատճառով: Այս դեպքում հիվանդի կյանքը փրկելու միակ տարբերակը աորտալ փականի պրոթեզավորումն է՝ ներանոթային եղանակով: Այն շատ ավելի քիչ տրավմատիկ է, հեշտ է նաև հետվիրահատական վերականգնողական շրջանը: Մեր մասնագետները այս վիրահատությունները կատարում են 2019 թվականից՝ արտասահմանցի գործընկերների հետ, ամեն անգամ առավել մեծ փորձառությամբ: Այս անգամ ևս Հայաստանում է Աստանայի սրտային վիրաբուժության ազգային կենտրոնի սրտի կառուցվածքային հիվանդությունների ծրագրի ղեկավար Սերիկ Ալիմբաևը:

 

Այսօր աշխարհում տարեցտարի մեծանում է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման դեպքերի թիվը, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնում վիրահատությունների թիվը մեծացնելու բոլոր հնարավորությունները կան: Այս միջամտությունը պահանջում է բազմամասնագիտական թիմի աշխատանք, տեխնիկական լուրջ հնարավորություններ: Մինչ այժմ կատարված բոլոր վիրահատությունների արդյունքները դրական են:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ